Ուորլիք. ԼՂ հակամարտության հարցում հնարավոր է խաղաղ կարգավորման հասնել
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել, ըստ որի նա հնարավոր է համարում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը:
«Այսօր հանդիպում եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հաջորդ քայլերը: Խաղաղությունը հնարավոր է»,- գրել է Ուորլիքը:
Նշենք, որ փետրվարի 5-ին նախատեսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Հայաստան: Այցի շրջանակներում նախատեսված է հանդիպում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԳ նախարար՝ Էդվարդ Նալբանդյանի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները