Բարեգործական համերգ` փոքրիկ Լիզայի առողջացման համար
Փետրվարի 15-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգա «Բարության ղողանջներ» բարեգործական համերգով, որի ողջ հասույթը կուղղվի վեցամյա Լիզա Պողոսյանի առողջացմանը:
Համերգը կղեկավարի ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Սեդրակ Երկանյանը: Մեներգությամբ հանդես կգա Միջազգային մրցույթների դափնեկիր, սոպրանո Լուսինե Մարկոսյանը: Ծրագրում կհնչեն Հենդելի, Վիվալդիի, ինչպես նաև Սաքոյանի նախերգանքը «Քրիստոս» օպերայից: Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն է Վահան Մարտիրոսյանը:
Փոքրիկ Լիզայի պատմությանը Panorama.am-ը բազմիցս է անդրադարձել. նրա մոտ հանկարծակի գլխուղեղի քաղցկեղ էր հայտնաբերվել: Անցած տարվա սեպտեմբերից մինչ օրս փոքրիկը Մոսկվայում քիմիաթերապիայի 8 կուրս է անցել: 8-րդ կուրսը, որը ամենաբարդն էր ու ամենաթանկը, հաջողվեց հաղթահարել անհայտ բարերարի շնորհիվ, որն այդ կուրսի համար միայն նվիրաբերեց 10. 500 ԱՄՆ դոլրա: Բժիշկները երեխայի մոտ զգալի առաջընթաց են արձանագրել: Քիմիաթերապիայի շնորհիվ ուռուցքը գրեթե անհետացել է, մետաստազներն սկսել են հավաքվել: Այժմ Լիզան ճառագայթային բուժում է ստանում Մոսկվայի Ռադիոլոգիայի ինստիտուտում: Ճառագայթումը շարունակելու համար անհրաժեշտ է 400.000 ռուբլի:
Համերգի կազմակերպիչները նշում են, որ այս համերգին մարդկանց մասնակցությունը կօգնի փոքրիկին մեկ քայլ առաջ կատարել բուժման ճանապարհին: Համերգի տոմսերի արժեքն է 1000-ից 3000 դրամ:
Մարդիկ, ովքեր կցանկանան փոքրիկ Լիզայի բուժման համար օժանդակություն ցուցաբերել, ներկայացնում ենք Լիզայի հայրիկի՝ Դավիթ Պողոսյանի անունով բացված հաշվեհամարի տվյալները.
ՎՏԲ - Հայաստան Բանկ
AMD 16004052756801
USD 16004052756802
EUR 16004052756803
RUR 16004052756804
Արտերկրից փոխանցումները կարելի է անել հետևյալ կերպ «VTB BANK» (ARMENIA) CJSC Yerevan, Armenia SWIFT: ARMJAM22
Ովքեր ունեն ARCA կրեդիտ քարտ, կարող են arca.am-ում գրանցել իրենց քարտը, որպեսզի օնլայն կատարեն փոխանցումները: 16 նիշանոց թիվն է` 9051210205309960
Լիզայի մասին նախորդող հրապարակումները`
Անհայտ բարերարը Լիզայի բուժման համար խոշոր գումար է փոխանցել
Փոքրիկ Լիզայի բուժման համար ֆեյսբուքյան աճուրդ է սկսել (տեսանյութ)
«Մենք բոլորս հոգեպես քեզ հետ ենք». Մարդիկ օգնում են փոքրիկ Լիզային
5-ամյա Լիզայի վիճակը վատացել է. Հայրը դեռ օգնություն է խնդրում
5-ամյա Լիզան բարեգութ մարդկանց օգնության կարիքն ունի. Մետաստազները տարածվում են
«Նվիրիր կյանք»-ը Լիզայի բուժման համար գումար է փոխանցել, սակայն անհրաժեշտ է ավելին (լուսանկար)