Արտառոց դեպք Ազգային ժողովում
Այսօր առավոտյան աշխատանքային օրվա մեկնարկին արտառոց դեպք է տեղի ունեցել Ազգային ժողովի անցակետերում. Պատգամավորների բազմաթիվ օգնականներ երկար ժամանակ չեն կարողացել իրենց անցագրերով մուտք գործել ԱԺ վարչական շենք:
ԱԺ պատգամավորներից մեկի օգնականը, որը չցանկացավ ներկայանալ և որին նույնպես երկար ժամանակ թույլ չեն տվել շենք մուտք գործել, Panorama.am-ին ասաց, որ անվտանգության աշխատակիցները իրենց այդ քայլը բացատրում էին նրանով, որ ԱԺ աշխատակիցների անցագրերը ստորագրված են եղել ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Վրեժ Գասպարյանի կողմից: Մեր զրուցակցի խոսքով, ճիշտ է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարն է իրենց անցագրերը ստորագրել, սակայն դրանք ուժի մեջ են մինչև 2017 թվականի վերջ, հետևաբար խնդիրներ չպետք է առաջացներ:
Նրա խոսքով, առավոտյան ԱԺ երկու տասնյակից ավելի աշխատակիցներ անցակետերում անորոշության մեջ են եղել և փորձել են հասկանալ` ինչ է կատարվում: Սակայն շուրջ մեկ ժամ սպասումից հետո, նրանց ներս են թողել:
«Կադրերի վարչությունից մեզ ասացին, որ թյուրիմացություն է եղել: Բայց ինչ է նշանակում` թյուրիմացություն է եղել, մեզ ստորացված վիճակում էինք զգում», -փոխանցեց մեր զրուցակիցը:
Մեր հարցին, թե հնարավո՞ր է դա պայմանավորված է եղել կենսաթոշակային կուտակային համակարգի դեմ պայքարող «Դեմ! եմ» նախաձեռնությանը ԱԺ շուրջ 60 աշխատակիցների միանալով, մեր զրուցակիցն արձագանքեց, որ իրենց այդ մասին ոչինչ չեն ասել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում