Եվրամիությունը կոչ է անում Վրաստանին երկխոսություն ծավալել Ռուսաստանի հետ
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն ողջունել է ռուս-վրացական հարաբերությունները կարգավորելու ողղությամբ պաշտոնական Թբիլիսիի որդեգրած մոտեցումը և ընդգծել, որ Ռուսաստանի հետ Վրաստանի երկխոսությունն անհրաժեշտություն է: Այս մասին գրում է «Գռուզիա Օնլայն» պարբերականը:
«Մենք հարգում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությունը, և միաժամանակ, կարծում ենք, որ Ռուսաստանի հետ երկխոսությունը հակամարտության լուծման միակ ուղին է»,- ասել է Ժ. Բարոզուն:
Աղբյուր նաև գրում է , որ Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հնարավոր է համարում ԵՄ-ին Վրաստանի միանալուն զուգահեռ կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Նրա խոսքով՝ Վրաստանը պետք է դրական հիմքով կառուցի հարաբերությունները Ռուսաստանի հետ:
«Հարաբերությունների կարգավորման քայլերից մեկը Սոչիի Օլիմպիադային մասնակցությունն է, և մեր թիմը պետք է մասնակցի: Ես ողջունում եմ իշխանությունների գործողությունները»,- հայտարարել է Բ. Իվանիշվիլին:
Հիշեցնենք, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները դադարեցվել են 2008թ.-ի օգոստոսյան պատերազմից հետո, ինչի արդյունքում Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը: 2000թ.-ին Ռուսաստանը վիզային ռեժիմ է հաստատել Վրաստանի հետ՝ հայտարարելով Վրաստանի տարածքից, Պանկիսի կիրճից դեպի Ռուսաստան ահաբեկիչների տեղափոխման վտանգի մասին:
2012թ.-ի հոկտեմբերի խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանում իշխանության է եկել «Վրացական երազանք» դաշինքը: Ընտրությունների արդյունքում ձևավորված կառավարությունը առաջնահերթություն է հռչակել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում