Քաղաքական 18:18 04/02/2014

Ադրբեջանում իսլամական սպառնալիքի հիմնական գործոնները

 Ադրբեջանական համացանցային ռեսուրսներում այսօր տարածվել է «Ադրբեջանում թեժանում է կրոնական պատերազմը» վերտառությամբ նյութ, որտեղ նշվում է, թե Ադրբեջանում կրոնական պատերազմ է հասունանում: Լարվածությունը հասել է իր գագաթակետին ս.թ. հունվարի 29-ին երկու ծայրահեղ խմբավորման՝ Ադրբեջանին պատերազմ հայտարարելուց հետո:

Վերջին շրջանում Ադրբեջանում ակտիվացած իսլամական ծայրահեղ արմատական տրամադրությունների ու ծայրահեղական խմբավորումների սպառնալիքների հիմքում կարելի է տեսնել հետևյալ գործոնները.

Դավանական.
Ադրեջանական հասարակական շերտերում իսլամական արմատական գործոնն ունի զգալի ազդեցություն, որի վառ վկայությունն է Կովկասի մուսուլմանների վարչության կողմից ս.թ. հունվարի 28-ին հրապարակված ֆեթվան (իսլամում որևէ հարցի մասին որոշում) որոշ ադրբեջանցիների կողմից այլ երկրներում ռազմական գործողություններին մասնակցելու վերաբերյալ: Արտասահմանում կռվող ադրբեջանցիների վերաբերյալ շահարկումներն իրենց արձագանքն են ունենում ադրբեջանական հասարակական շերտերում, ինչն իր սուր արտահայտչաձևն է ունենում Ադրբեջանի տարբեր հատվածներում իրավապահ մարմինների կողմից իսլամականների հետապնդումների, վերջիններիս միջև գրանցվող բախումների, իրավապահ մարմինների հետ հաճախակի դարձած զինված ընդհարումների, իսլամական ծայրահեղ արմատական խմբավորումների կողմից ադրբեջանական իշխանությունների հասցեին վերջին շրջանում հնչող սպառնալիքների տեսքով:

Ադրբեջանում տարիներ շարունակ նկատվող իսլամական արմատական միտումներն ակտիվության նոր մակարդակի վրա բարձացան 2013թ-ի կեսերից, երբ ադրբեջանցի իսլամական ծայրահեղականների զանգվածային արտահոսք նկատվեց դեպի Սիրիա: 2014թ-ի սկզբից ադրբեջանական համացանցային ռեսուրսներում հաճախակի են հրապարակվում Սիրիայում կռվող ադրբեջանցի ջիհադականների թվաքանակի և սպանության մասին նյութեր, որտեղ խոսվում է սիրիական հակամարտությունում ներգրավված հարյուրավոր ադրբեջանցիների մասին, ընդ որում, ադրբեջանցիներ կռվում են ինչպես ընդդիմադիր, այնպես էլ կառավարական ուժերի կազմում: Սիրիայում սպանված ադրբեջանցիների թվաքանակը թույլ է տալիս ենթադրել, որ կռվող ադրբեջանցիների թիվը տատանվում է 500-600 մարդ:

Քաղաքական-գաղափարական.
Ադրբեջանցի իսլամականների հիմնական զանգվածը կռվում է Սիրիայի հյուսիսային և հյուսիս-արևելյան շրջաններում, ինչը կարելի է դիտարկել ադրեջանական իշխանությունների կողմից այդ ներուժի ուղղորդում ընդդեմ Սիրիայի էթնո-դավանական փոքրամասնությունների, հատկապես քրդերի և հայերի դեմ, ինչպես նաև փորձ է արվում ավելացնել վերոհիշյալ թյուրքաբնակ որոշ տարածքներում ադրբեջանցիների թվաքանակը:

Բուն Ադրբեջանում արդեն տասնամյակներ շարունակ ծայրահեղ կրոնական հոսանքները տանում են ակտիվ գործունեություն, և վերջին շրջանում ադրբեջանցի զինյալների արտահոսքի աճը դեպի Սիրիա կարելի է համարել վերոհիշյալ հոսանքների ակտիվ աշխատանքի արդյունք: Բաքվի իշխանությունների համար ծայրահեղ սուննիական խմբավորումները ներկայացնում են մեծ վտանգ, քանի որ վերջիններս իրենց առաջ հստակ նպատակ են դրել տապալել երկրում առկա աշխարհիկ համակարգը և ստեղծել շարիաթի օրենքների վրա հիմնված իշխանություն: Թերևս սրանով է պայմանավորված, որ ԽՍՀՄ փլուզումից ի վեր Ադրբեջանում իշխանությունները ջանում են անել ամեն ինչ վահաբականների ազդեցությունը չեզոքացնելու համար: Սակայն վերջերս տեղեկություններ են շրջանառվում, որ իշխանական որոշ շրջանակներ սերտ կապեր ունեն վահաբականների հետ, անգամ ֆինանսավորում են նրանց: Մասնավորապես շրջանառվում է Բաքվի քաղաքապետի որդի Իսրաֆիլ Աբութալիբովի անունը, որի՝ վահաբականների հետ կապերի մասին լուրերը ունեն արդեն մի քանի տարվա պատմություն:

Փաստորեն ծայրահեղականները լուրջ դիրքեր են զբաղեցնում Ադրբեջանի տարբեր կառույցներում և ցանկացած պահի կարող են ապակայունացնել իրավիճակը երկրում, քանի որ տիրապետում են զգալի ֆինանսական և վարչական ռեսուրսների: Պատահական չէ, որ ս.թ. հունվարի 28-ին «Մեշա գարդաշլարը» (անտառային եղբայրներ) և «Ջեյշուլլահ» (Ալլահի բանակ) ծայրահեղական խմբավորումները պատերազմ հայտարարեցին Ադրբեջանի պետությանը: Մասնավորապես հայտարարության մեջ ասվում է, որ առաջին թիրախը երկրի ոստիկանությունն է: Սա նույնպես պատահական չէ, քանի որ ոստիկանությունն ու ընդհանրապես ուժային կառույցները ալիևյան վարչակարգի հենարաններն են համարվում: Չի բացառվում նաև, որ վտանգ իրականում գոյություն ունի, քանի որ վերոնշյալ խմբավորումներն արդեն երկար տարիներ լուրջ գործունեություն են ծավալում Ադրբեջանում:

Երկրում առկա գաղափարական վակուումը լավ պայմաններ է ստեղծում ծայրահեղականների գործունեության համար: Ս.թ. հունվարի 28-ին Կովկասի մուսուլմանների վարչության նիստի ժամանակ նախագահ, շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարեց, որ ծայրահեղ կրոնական հոսանքների ակտիվացման արդյունքում շատ երիտասարդներ մեկնում են Սիրիա` կռվելու Ասադի վարչակարգի դեմ, ինչը անընդունելի է: Իր ելույթի ընթացքում շեյխուլիսլամը նշեց, որ Ադրբեջանի քաղաքացիներն ընկնում են ծայրահեղականների ազդեցության տակ, և դա վերաբերվում է մասնավորապես երիտասարդներին: Փաշազադեն ևս մի հետաքրքիր շեշտադրում արեց. Սիրիայում զոհված ադրբեջանցիները չեն կարող համարվել ‹‹շահիդ›› (սուրբ գործի համար նահատակված), քանի որ Ղարաբաղում չի ավարտվել պատերազմը, և պետք է ամբողջ ուժերը ներդնել հայերին հաղթելու համար: Շեյխի վերջին հայտարարությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանի իշխանությունները հասկանում են, որ վերջին գործընթացները դուրս են եկել իրենց վերահսկողությունից և փորձում են այս խնդրին լուծում տալ կրոնի տեսանկյունից: Այսինքն, չխոչնդոտելով իսլամիստների ազդեցության տակ գտնվող իրենց քաղաքացիների մուտքը Սիրիա, փորձում են միևնույն ժամանակ բոլոր միջոցները ձեռնարկել ծայրահեղական գաղափարներից իրենց քաղաքացիներին պաշտպանելու համար: Սա, ըստ էության, մի փորձ է երկրից դուրս հանել վահաբականների հիմնական ներուժը, որը կարող է վտանգ ներկայացնել գործող վարչակարգի համար:

Այնուամենայնիվ Ադրբեջանական իշխանությունների վերաբերմունքն ադեկվատ չէ ադրբեջանցի իսլամականների և Ադրբեջանում տիրող իրողության նկատմամբ: Բացի նրանից, որ ալիևյան վարչախումբը աչք է փակում երկրից դեպի ջիհադական այլ ճակատներ շարժվող ադրբեջանցի իսլամականների տեղաշարժերի վրա և ոչինչ չի նախաձեռնում դրանք կանխելու համար, Սիրիան անցած շատ ջիհադականներ վերադառնում են Ադրբեջան, չհանդիպելով որևիցե խոչընդոտի:

Սոցիալական.
Ադրբեջանում առկա ծանր սոցիալական պայմանները. դժվար կյանքը ստիպում է մարդկանց, հատկապես ադրբեջանցի երիտասարդներին հարել տարբեր հոսանքներին, այդ թվում իսլամական ծայրահեղ արմատական խմբավորումներին ինչպես Ադրբեջանում, այնպես էլ երկրից դուրս, որտեղ վերջիններս ստանում են լուրջ ֆինանսավորում:

Հեղինակներ`
Սարգիս Ասատրյան, արդրբեջանագետ
Սարգիս Գրիգորյան, արաբագետ

Նախորդիվ`

Ադրբեջանում ծայրահեղ կրոնական կազմակերպությունների գործունեությունը դուրս է եկել վերահսկողությունից

Ադրբեջանի ահաբեկչական կազմակերպությունները հայտարարել են, որ Բաքվում 100 ոստիկանի են պատրաստվում սպանել



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:32
Նոր հրդեհի պատճառով Լոս Անջելեսը տարհանելու է ավելի քան 30 հազար մարդու
Լոս Անջելեսում մոտ 31 հազար  բնակիչներ պարտադիր տարհանման ծանուցումներ են ստացել «Հյուզ» նոր անտառային հրդեհի պատճառով: Այս...
Աղբյուր` Panorama.am
10:21
Ինչ պետք է իմանալ սոցիալական ծախսերի փոխհատուցման մասին
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամտային հարկի գումարից...
Աղբյուր` Panorama.am
10:14
Ավելի անլուրջ և ոչ մի բանի մասին ընդդիմություն ՀՀ խորհրդարանի պատմության մեջ չի եղել. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե 4 տարի անց ընդդիմությունն իմացել է իր դիրքորոշման մասին։ «Բազմիցս եմ ասել,...
Աղբյուր` Panorama.am
10:04
Որ եկամուտներին է վերաբերում 300 հազար դրամ շեմը և ո՞ր դեպքում պետք է դրանք ներառել հայտարարագրում. ՊԵԿ
Հարց 1 300 հազար դրամ շեմը ո՞ր եկամուտներին է վերաբերում 300 հազար դրամի շեմը վերաբերում է նվիրատվությամբ, անհատույց, փոխառությամբ, գույքի...
Աղբյուր` Panorama.am
10:01
Դավոսում Ուկրաինայի նախագահի հետ Իլհամ Ալիեւի հանդիպումը արժանի է ուշադրության. Քաղաքական մեկնաբան
«Դավոսում Ուկրաինայի նախագահի հետ Իլհամ Ալիևի հանդիպումը արժանի է ուշադրության»,-գրում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ Նրա...
Աղբյուր` Panorama.am
09:48
Տավուշում իրականացվող «սահմանազատման» պրոցեսի ընթացքն ու լուծումները կկանխորոշեն Հայաստանի հեռանկարն այս տարածաշրջանում. Աբրահամյան
«Իշխանությունը սահմանազատման գործընթացի վերաբերյալ սահմանափակվում է «ռելիզային» կամ կցկտուր տեղեկություններով, ինչը պրոցեսի...
Աղբյուր` Panorama.am
09:47
Al Jazeera. Զինադադարից հետո Գազայում փլատակների տակից դուրս է բերվել 212 դի
Գազայի հատվածում հրադադարից հետո որոնողափրկարարական խմբերն ավերված տների փլատակների տակից դուրս են բերել 212 դի։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
09:41
Կոբելևը կարծում է՝ Զախարյանը վաղ գնաց արտերկիր
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանն այս մրցաշրջանում նույնիսկ մեկ անգամ խաղադաշտ դուրս չի եկել։ Հունվարին հազիվ...
Աղբյուր` Panorama.am
09:18
Նպատակը Գագիկ Ծառուկյանի հեռացումն է ու ՀԱՕԿ նախագահի պաշտոնում Արայիկ Հարությունյանի ընտրությունը.Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ էդգար Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում կանխատեսում է, որ Գագիկ Ծառուկյանը կհեռացվի ՀԱՕԿ նախագահի պաշտոնից։...
Աղբյուր` Panorama.am
09:03
Հունվարի 23-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, ռուբլունը և եվրոյինը ՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 23-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.38 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Փաստ». Սրտիկ է ցույց տվե՞լ, թե՞ ծամածռել է դեմքը
«Փաստ» թերթը գրում է. «Մամուլում շրջանառվում է տեղեկություն, որ երեկ ԱԺ նիստի ժամանակ, երբ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Մեկ անձը հայտարարագիր լրացնելուն նախապատրաստվելու համար պետք է վճարի 6500 դրամ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի հաշվետու տարվա համար մինչև 2025 թվականի մայիսի 1-ը նախորդ տարի աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Չի բացառվում, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովն առանց փոխնախագահի մնա
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արսեն Թորոսյանի ընտրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Փաստ». Առկա բարդ իրավիճակում Սյունիքում, փոխանակ զբաղվեն իրենց գործով, առաջնայնությունը տալիս են ինչ-որ մանրմունր հարցերին
«Փաստ» թերթը գրում է. «Սյունիքի մարզային լրատվամիջոցներից մեկը հունվարի 20-ին նախաձեռնել է հասարակական կարծիքի հարցում՝...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը շարունակում է քայքայել ազգայինի հիմքերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է քայքայել ազգայինի հիմքերը Հայաստանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը եվրաինտեգրմանն աջակցող պետությունների խորհրդարանականների հավաք է նախաձեռնել
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու մեկնարկի մասին Եվրաքվեի նախագիծը դեռ խորհրդարանում չի...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Փաստ». Երևանի քաղաքապետարանը առաջիկայում հանրությանը կներկայացնի առանց տոմսի երթևեկելու համար 50 հազար դրամով տուգանելու հիմքերը
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու փետրվարի 11-ի նիստի ընթացքում քննարկվելու են հանրային...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալները ճամպրուկային տրամադրություն ունեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. Սիրո Ամիրխանյանի նշանակումը գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնում դժգոհություն է առաջացրել համակարգի...
Աղբյուր` Panorama.am
08:46
«Հրապարակ». Հովիկ Աղազարյանի դեմ արշավանքները նոր ձև են ստացել
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ կուսակցությունից վտարված Հովիկ Աղազարյանի դեմ արշավանքները...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Փաստ». Հայկ Սարգսյանի ու Տավուշի մարզպետի վիճի արդյունքում թիրախում է հայտնվել Նոյեմբերյանի անտառտնտեսությունը և նրա տնօրենը
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել Նոյեմբերյանի անտառտնտեսությունում...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Ժողովուրդ». Մարտուն Գրիգորյանը կմասնակցի՞ Գյումրիում կայանալիք արտահերթ ընտրություններին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Հրապարակ». Տավուշում սկսվե՞լ են սահմանազատման աշխատանքները
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշից տեղեկություններ են հաղորդում, որ երեկվանից սկսվել են սահմանազատման աշխատանքները:...
Աղբյուր` Panorama.am
08:38
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:34
Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
08:16
Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ մեկնել է Շվեյցարիա
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հունվարի 23-24-ին աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա՝ մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
23:30
«Իմնեմնիմի» փոդքասթի թողարկմանը քննարկվում է եկամտի հայտարարագրման և տեղեկատվության անվտանգության հարցեր. ՈւՂԻՂ
«Իմնեմնիմի» փոդքասթի 146-ի թողարկման ժամանակ հաղորդման համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանն գնահատում են Ալեքսանդր...
Աղբյուր` Panorama.am
23:00
Փետրվարի 1-ից նոր տոմսային համակարգի դեմ բոյկոտի պայմանավորվածությունը մնում է ուժի մեջ. Հայկ Մարության
«Քիչ առաջ Տիգրան Ավինյանը, ով արձակուրդում է, ընդհատակից մի հայտարարություն տարածեց, ըստ որի ավագանու հաջորդ նիստում ՔՊ-ն և...
Աղբյուր` Panorama.am
22:39
Այդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները. Միրզոյանը՝ ՀՀ սահմաններին չմոտենալու հորդորի մասին
«Այդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները և ռեկոմենդացիաները, խնդրում եմ նորից...
Աղբյուր` Panorama.am
21:57
Թուրքիայի հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի
Թուրքիայի Բոլու նահանգի լեռնադահուկային հանգստավայրում գտնվող Grand Kartal հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
21:41
Բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով, վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
Հունվարի 20-ին վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}