«ԱՊԱ». Հունվարին վերջին 5 տարվա ընթացքում սահմանագծին ամենալարված իրավիճակն է գրանցվել
Ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունն ամփոփել է հունվար ամսին սահմանագծին տիրող իրավիճակը, հրադադարի ռեժիմի կանոնների խախտման դեպքերը և նշել, որ 2014 թվականի հունվար ամսին սահմանագծին վերջին 5 տարվա ընթացքում ամենալարված իրավիճակն է գրանցվել:
Ադրբեջանի ՊՆ պաշտոնական հաղորդագրության համաձայն, հունվարի 20-ից հետո, ադրբեջանական բանակը երկու սպայի կորուստ է ունեցել, մեկ զինծառայող:
Նշենք, որ Հայաստանի ՊՆ-ից պնդում են, որ հակառակորդի կորուստներն առավել մեծ են: Ըստ հայկական կողմի, Ադրբեջանը 2-3 կորուստ և 20-ից ավելի վիրավորներ է ունեցել միայն հունվարի 19-ի լույսի 20-ի գիշերը հայկական դիքերի ուղղությամբ իրականացրած դիվերսիոն գործողության արդյունքում:
Դիվերսիոն գործողությանը հետևել է հակառակորդի դիրքերից իրականացված ինտենսիվ կրակ, ինչի արդյունքում հայկական կողմից մեկ զինծառայող զոհվել է, մեկ քաղաքացիական անձ վիրավորվել:
Ըստ «ԱՊԱ»-ի, ադրբեջանական կողմը ունի նաև մեկ վիրավոր` քաղաքացիական անձ:
ՀՀ ՊՆ-ն հայտարարել է 1-ը 10-ի հարաբերակցությամբ անհամաչափ պատժիչ գործողությունների իրականացման մասին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում