Այսօր քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է
Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Յուրաքանչյուր տարի աշխարհում քաղցկեղ է ախտորոշվում 12,7 միլիոն մարդու մոտ: Ավելի քան 7,6 միլիոն մարդ մահանում է այդ հիվանդությունից:
Չարորակ նորագոյացություններով հիվանդացության և դրանցից մահացության ցուցանիշները կայուն կերպով աճում են` կապված մարդկանց միջին երկարակեցության բարձրացման և անբարենպաստ բնապահպանական իրավիճակի հետ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով 2020թ. երկրագնդում կարձանագրվի հիվանդության 20 միլիոն նոր դեպք, չարորակ նորագոյացություններից մահացողների թիվը կկազմի 10 միլիոն:
ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տեղեկատվական վերլուծական կենտրոնի տվյալներով հանրապետության չափահաս բնակչության շրջանում մահացության ընդհանուր կառուցվածքում 2011 թվականին չարորակ նորագոյացությունները կազմել են շուրջ 20 %: Մահացության ցուցանիշը 100 000 բնակչի հաշվով 2011-ին կազմել է 169.9:
Վիճակագրական տվյալների համաձայն հանրապետության տղամարդկանց շրջանում առավել տարածված են թոքի և շնչափողի, բրոնխների (ընդհանուր` 1235), իսկ կանանց մոտ կրծքագեղձի (1150), արգանդի վզիկի (288) չարորակ նորագոյացությունները:
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի 2011 թվականի տվյալներով շնչափողի, բրոնխների և թոքի չարորակ նորագոյացություններից հիվանդացությունը 6 անգամ գերազանցել է տղամարդկանց մոտ, ինչը մեծապես պայմանավորված է նրանց շրջանում ռիսկի գործոններով (ծխախոտի օգտագործման տարածվածության բարձր ցուցանիշով) և հիվանդության ուշ հայտնաբերմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները