Ինչո՞ւ չեն աշխատում էլեկտրոնային չվացուցակները
Երևանում տեղադրված մի շարք էլեկտրոնային չվացուցակներ որոշ ժամանակ աշխատելուց հետո անջատվեցին: Մի մասի վրա հայտնվել էր կապույտ էկրան և գրություններ, որոնց համաձայն համակարգը ծրագրային խնդիրներ ուներ:
Windows-ի հետ կապված նման ծրագրային խնդիրներ ունեցող չվացուցակներից մեկը` Մաշտոցի պողոտայում, երկու շաբաթից ավելի միացված էր, վրան` նշված խնդիրը, որոշ ժամանակ անց չվացուցակն առհասարակ անջատվեց:
Panorama.am-ը Երևանի քաղաքապետարանից հետաքրքրվել է, թե ինչու են անջատված չվացուցակները և արդյոք դրանք շարքից դուրս են եկել:
Երևանի քաղաքապետարանին ուղղված մեր հարցմանն ի պատասխան, «Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲ ընկերությունից տեղեկացրել են, որ էլեկտրոնային չվացուցակներից որևէ մեկը շարքից դուրս չի եկել, սարքավորումները բավականին բարձրորակ են (արտադրված են Եվրոպայում):
«Տեղադրված սարքավորումներից մի քանիսը դեռ գործարկված չեն կամ փորձնական են գործարկված, քանի որ տվյալ կանգառով անցնող երթուղիները դեռ կահավորված չեն կամ մասնակի են կահավորված GPS սարքերով»,- ասված է պատասխանում:
Քաղաքապետարանից մեզ նաև տեղեկացրել են, որ առաջիկայում ևս 30 կանգառներ կկահավորվեն Էլեկտրոնային չվացուցակներով:
Կարդացեք նաև`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները