«Ինչպե՞ս կարելի է այդքան քառակուսի մտածել». Շուշան Պետրոսյան
Օրերս մամուլն անդրադարձել է «Գրիբոյեդով» ակումբին, որի անդամ է նաև երգչուհի, ԱԺ պատգամավորի Շուշան Պետրոսյանը: Նրանից էլ «Իրատես de facto»-ն փորձել է պարզել, թե ինչ թեմաներ են քննարկվում այնտեղ:
-Ինչպե՞ս եք գնահատում ակումբի աշխատանքը:
-Շատ լավ, երկու տարի է արդեն, որ այն գործում է` հանդիպումներ կազմակերպելով ռուս և հայ մտավորականների մասնակցությամբ, որոնք ունենա տարբեր գաղափարներ:
-Ասում էին, որ այն փակ է գործում:
-Ո՞վ է ասել: Եթե փակ լիներ, ինձ այդ մասին կզգուշացնեին:
-Քննարկվող թեմաները քաղաքակա՞ն են:
- Ամեն ինչի մասին խոսվում է: Օրինակ, Կարեն Շահնազարովը, Պրոխանովն են եղել հյուրերը, այլ հայտնի մարդիկ: Ուզում եմ հասկանալ այս արհեստածին խնդիրն ինչի՞ց առաջացավ: Որովհետև մի հատ լավ տե՞ղ է մնացել, որովհետև կա մի տեղ, որ մտավորականները կարող են խոսել և կիսվել այդ հայտնի մարդկանց հե՞տ, որոնք որ միայն հիացած ե մեր մտավորականներով, այլև հաճույքով մասնակցում են այդ բանավեճերին:
-Ի՞նչ են տալիս այդ քննարկումները, քաղաքական ուղղորդումներ չկա՞ն:
-Դուք անընդհատ փորձում եք քաղաքականություն մտցնել այդ ամենի մեջ, ամեն ինչի մասին էլ խոսվում է: Ինչպե՞ս կարելի է այդքան քառակուսի մտածել: Լավ էլի:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են