Ձկնաբուծարանների 30 տոկոսը դադարեցրել է աշխատանքը
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը բացասաբար է անդրադարձել նաև ձկնաբուծության ոլորտի վրա: Արարատի և Արմավիրի մարզերի բազմաթիվ համայնքներում ընդերքային ջրի պաշարների նվազման հետևանքով ձկնաբույծները ստիպված են ավելի շատ էլեկտրաէներգիա սպառել, որպեսզի կարողանան պոմպերով ջուր մղել դեպի ջրավազաններ: Այս իրավիճակի արդյունքում ձկնաբուծարանների 30 տոկոսը ներկայումս դադարեցրել է աշխատանքը:
«Սննկացման ճանապարհով են գնում. ձկնաբուծարանները ունեն նաև վարկային մեծ պարտավորություններ և հիմա հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում»,-«Ժողովուրդ»-ի թղթակցի հետ զրույցում հուսահատված նշել է «Ձկնաբույծների միավորում» ասոցիացիայի վարչության նախագահ Արմեն Բունիաթյանը: Նրա ներկայացմամբ՝ Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը մեծ ազդեցություն է ունեցել նաև ձկան ինքնարժեքի վրա, ինչի հետևանքով ձուկն առաջիկայում 100-200 դրամ կթանկանա: