Քեթի Փիրս. «Facebook-ը մեծ վտանգ է ներկայացնում Ադրբեջանի կառավարության համար
Ադրբեջանում թե իշխանությունը, թե ընդդիմությունը օգտագործում են սոցիալական ցանցերը երկրի բնակչության վրա ազդեցություն գործելու համար: Իշխող ռեժիմի համար դա ընդդիմությանը հետապնդելու և իր ուժը ցուցադրելու ևս մի միջոց է: Այս մասին Վաշինգտոնի համալսարանի դասախոս Քեթի Փիրսը գրել է նախկին խորհրդային տարածքի քաղաքական գործընթացների ուսումնասիրությամբ զբաղվող ամերիկյան «Demokratizatsiya» ամսագրում տպագրված հոդվածում:
«Ավանդական ընդդիմադիր կուսակցությունները չեն օգտվում սոցիալական ցանցերի հնարավորություններից, սակայն այդ կուսակցությունների հետ կապ չունեցող ընդդիմադիրները օգտագործում են սոցիալական ցանցերը` իրենց լսարանը մեծացնելու համար: Իշխող ռեժիմը դեռ «հաղթանակած է» դուրս գալիս պայքարից, սակայն ընդդիմադիրները նոր մոտեցումներ են մշակում, որպեսզի իրենց շուրջ միավորեն մարդկանց»,- գրում է փորձագետը:
Ըստ Փիրսի`Ադրբեջանի իշխանությունները յուրօրինակ կերպով են վերահսկում համացանցը. ֆիլտրացիայի փոխարեն նրանք հոգեբանական միջոցներ են օգտագործում ինքնագրաքննադատության մթնոլորտ ստեղծելու համար:
Կառավարությունը նաև մոնիթորինգ է անցկացնում և պատժում է սոցիալական ցանցերում հնչեցրած քննադատությունների համար:
«Ադրբեջանում կառավարությունը գրեթե ամբողջությամբ վերահսկում է հիմնական ԶԼՄ-ները: Վերջին տարիների ընթացքում ընդդիմադիր հայացքներ ունեցող ադրբեջանցիները սկսել են օգտագործել համացանցը` իրենց տեսակետները հայտնելու համար: Սոցիալական ցանցերից օգտվողների թվի աճի հետ (2013թ.-ի վերջի տվյալներով ադրբեջանցիների մոտավորապես 13-18%-ը ֆեյսբուքյան էջ ուներ) բարձրացել է նաև քաղաքական ակտիվությունը: Համացանցի ազատությունը ակտիվիստների համար գրավիչ է դարձել, իսկ Ադրբեջանի կառավարությունը, նկատելով դա, սկսել է վերահսկել համացանցը»,- ասվում է հոդվածում:
Ըստ հեղինակի`սոցիալական ցանցերը նաև օգտագործվում են տարբեր տեսակի բողոքի ակցիաներ կազմակերպելու համար: 2013թ.-ի առաջին ամսիներից Ադրբեջանում մի շարք այդպիսի ակցիաներ տեղի ունեցան, որոնք կազմակերպվել էին Facebook-ի օգնությամբ, առանց ավանդական ընդդիմադիր կուսակցությոնների մասնակցության:
«Facebook-ը մեծ վտանգ է ներկայացնում Ադրբեջանի կառավարության համար:
2013թ.-ի սկզբից` այդ կայքում ակտիվության աճից հետո, որոշ իշխանամետ ուժեր հանդես եկան այն փակելու անհրաժեշտության մասին հայտարարություններով:
Իշխանամետ «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Ֆազաիլ Աղամալին հայտարարեց, որ «այս ցանցերը սպառնում են Ադրբեջանի պետականությանը»»,- գրում է Պիրսը:
Ըստ հեղինակի` Facebook-ը չեն արգելափակել, սակայն մեկ տարվա ընթացքում այդպիսի հայտարարություններ շատ են եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան