ԵԽԽՎ-ից մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ. Դավիթ Հարությունյան
Հունվարի 27-31-ին Ստրասբուրգում տեղի ունեցած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի շրջանակներում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը հանդիպել է ԵԽԽՎ նոր ընտրված նախագահ Անն Բրասերի հետ: Այսօր այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Դավիթ Հարությունյանը:
Նրա տեղեկացմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող հարցեր: Լրագրողը հետաքրքրվեց, թե արդյոք Ադրբեջանում հայտնված հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարցը քննարկվել է: Ի պատասխան Դավիթ Հարությունյանն ասաց, որ հայ ռազմագերու հարցը ԵԽԽՎ մանդատի շրջանակներում չէ, սակայն ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը այդ մասին բարձրաձայնել է լիագումար նիստի ժամանակ:
Ինչ վերաբերում է ԵԽԽՎ նոր նախագահի Հայաստան կատարելիք այցին, Հարությունյանն ասաց, որ առաջիկայում նման այց չի նախատեսվում: Անն Բրասերը առաջինը կայցելի Ադրբեջան, քանի որ հաջորդ տարի ԵԽ Նախարարների կոմիտեում նախագահությունը ստանձնելու է Ադրբեջանը:
Իսկ հարցին, թե ԵԽԽՎ նորընտիր նախագահը ինչ տրամադրվածություն ունի Հայաստանի հանդեպ, Հարությունյանը պատասախնեց. «Կապրենք, կտեսնենք, մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ ԵԽԽՎ-ից: Ինչպես միշտ, նման կառույցները փորձում են տանել բալանսավորված քաղաքականություն, որը, սակայն, մեր կողմից չի ընդունվում: Այնուամենայնիվ, մենք շարունակելու ենք մեր աշխատանքները ԵԽԽՎ-ում»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան