Թևոսիկի եղբոր սպանության գործով կա կասկածյալ. Ոստիկանություն
Փետրվարի 3-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները համատեղ, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի և Մ. Խորենացու փողոցի խաչմերուկից, հունվարի 27-ին Արթուր Սաֆարյանի սպանությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության ՔՀԳՎ բերման են ենթարկել 45-ամյա Իսրայել Սարգսյանին:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նրա մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Բերետտա» տիպի ատրճանակ, որն ուղարկվել է փորձաքննության: Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք` Արթուր Սաֆարյանը հայտնի քրեական հեղինակություն համարվող և այժմ անազատության մեջ գտնվող Կայարանցի Թևոսիկի եղբայրն էր: Նա սպանվել էր հունվարի 27-ին: Որովայնի և կրծքավանդակի ստորին մասերի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխված Արթուր Սաֆարյանը, սակայն, ստացած վնասվածքներից մահացել էր:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 00.15-ի սահմաններում, անհայտ անձը Արամի նրբանցքի թիվ 5/Ա շենքի բակում, հրազենի գործադրմամբ, վնասվածքներ է պատճառել Ա. Սաֆարյանին` որովայնի և կրծքավանդակի հատվածներում: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է փամփուշտի 1 գնդակ, 9 մմ տրամաչափի 3 պարկուճ, իսկ Սարյան փողոցի թիվ 20 շենքի մոտից` «Մակարով» տեսակի ատրճանակ` փամփշտակալում` 9 մմ տրամաչափի 1 փամփուշտ: ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ:
Նախորդող հրապաարկում`
Կայարանցի Թևոսիկի եղբոր սպանության վայրում «Մակարով» ատրճանակ է հայտնաբերվել
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա