Սարգիս Ղազարյանը նշանակվել է նաև Մալթայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Սարգիս Ղազարյանը նշանակվել է Մալթայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան:
Հրամանագրում ասված է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սարգիս Ղազարյանին, համատեղության կարգով, նշանակել Մալթայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Հռոմ)»:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան