ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են սահմանը հատած ՀՀ քաղաքացու հետ
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են հայ-ադրբեջանական սահմանը հատած ՀՀ քաղաքացի Մամիկոն Խոջոյանի հետ: Այս մասին, Panorama.am-ին փոխանցեց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:
Նշենք, որ Վերին Կարմիր Աղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանը հունվարի 28-ին հատել էր հայադրբեջանական սահմանը և հայտնվել Ադրբեջանի պահպանության տակ գտնվող տարածքում: Նրան վերջին անգամ սահմանագծի մերձակայքում տեսել է նույն գյուղի հովիվները:
Զ. Ամատունին նաև ասաց, որ ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպման ընթացքում հայ գերուն են հանձնել վերջինիս ընտանիքի նամակը:
Հարցին, թե ինչպիսին է եղել Մ. Խոջոյանի առողջական վիճակը, Զ. Ամատունին ասաց, որ նման հանդիպումների ժամանակ մեծ ուշադրություն է դարձվում գերիների առողջական վիճակին, սակայն այդ մասին տեղեկատվություն չի կարող հաղորդել:
Նախորդիվ`
Գարիբ. 77-ամյա հիվանդ ծերունուն ծեծելու համար ոչ ոք մեզ «կեցցես» չի ասելու
Ադրբեջանում հայ գերու հետ հարցազրույց են անցկացրել
Ադրբեջանի ՊՆ-ն փորձում է սրբագրում կատարել
Ողջամտության ճգնաժամ Ադրբեջանում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները