Ա. Սոկոլով. Նույնիսկ մեկ արկի` Հայաստանի տարածքում հայտնվելու դեպքում` ՀԱՊԿ-ը կգործի
«Հույս ունեմ, որ Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումը հավանական չէ: Հնարավոր պատերազմում, եթե նույնիսկ կողմերի բանակներից մեկը տակտիկական առավելություն ստանա, ապա երկու ժողովուրդներն էլ պարտություն կկրեն»: «Վեստի.ազ» լրատվական կայքին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահին առնընթեր Ազգամիջյան խորհրդի անդամ Ալեքսանդր Սոկոլովը:
Նրա խոսքերով, ԼՂ հիմնախնդիրը ռազմական լուծում չունի և Աստված չանի, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական բախում լինի:
Սոկոլովն ասել է, եթե նույնիսկ մեկ արկ ընկնի Հայաստանի տարածքում` դա որպես ագրեսիա կդիտվի, իսկ այդ դեպքում ՀԱՊԿ-ն կգործի ըստ սահմանված դրույթների:
«Հույս ունեմ, որ իմ կյանքում կամ հիշողության մեջ նման բան չի գրանցվի», նշել է նա:
Նախորդիվ`
Փորձագետ. Ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ստանձնած անմիջական պարտավորություն ունի նաև Ռուսաստանը