Թուրք հեղինակը Անկարայի ժխտողական քաղաքականության մասին
Հայոց ցեղասպանության թեմայով հոդվածները 2015-ին ընդառաջ ավելի են հաճախակիանում թուրքական լրատվամիջոցներում: Մասնավորապես «Աչըք գազեթե» թերթում, թուրք վերլուծաբան Ուֆուք Ուրասն անդրադառնում է Թուրքիայի պաշտոնական ժխտողական քաղաքականությանը և այլընտրանքների անհրաժեշտություն տեսնում:
Իր` «1915» հոդվածում հեղինակը ընդգծում է հետևյալ իրողությունը.
«Օրինակ` Դիվրիղում (Տևրիկ) բնակչության մեկ երրորդը հայեր էին: Նրանք, ովքեր պնդում են, թե այդ մարդկանց ոչնչացումը իմպերիալիստական սուտ է, ինչո՞ւ են չեն ասում ճշտմարտությունը, ի՞նչու չեն ասում, թե իրականում ինչ եղավ այդ մարդկանց հետ, ինչո՞ւ են լռում»:
Ողջունելով վերջին տարիներին Թուրքիայում կազմակերպվող ապրիլքսանչորսյան «Ներողություն ենք խնդրում, այդ վիշտը բոլորինս է» խորագրով միջոցառումները` Ուրասը նշում է, որ այդ ամենին պետք է ավելացնել նոր քաղաքականության էլեմենտներ:
Հարկավոր է Հայաստանի հետ սահմանը բացել, փոխադարձաբար զարգացնել տնտեսական հարաբերություններն ու մշակութային կապերը, 1915-ի զոհերի ժառանգներին Թուրքիայի քաղաքացիություն ստանալու իրավունք տալ:
Այդ ամենը, ըստ հեղինակի, չափազանց կարևոր ժեստ կլինի Թուրքիայի կողմից:
Ափսոսանք հայտնելով, որ Թուրքիայի 24-րդ գումարման ազգային մեծ ժողովում (ԹԱՄԺ-TBMM) հայ ազգային փոքրամասնության շահերը ներկայացնող հայ պատգամավորներ չկան, հոդվածագիրը վստահորեն կարծում է, որ այդ բացթողումը անկասկած շտկվելու է գալիք ընտրություններում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում