Լևոն Շահնուրը ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից մրցանակ է ստացել
«Անտարես» հրատարակչությունը և «Գրանիշ» գրական ակումբը Հ. Թումանյանի անվ. Երևանի պետական տիկնիկային թատրոնի ճեմասրահում փետրվարի 3-ին ամփոփել են «Արձակ 2013» տարվա լավագույն պատմվածքների մրցույթի արդյունքները, որի անցկացման նպատակն է բացահայտել նոր տաղանդների հայկական ժամանակակից գրականության ոլորտում, տարածել նրանց ստեղծագործությունները ընթերցողների առավել լայն զանգվածների շրջանում և խթանել ընթերցանության հանդեպ հետաքրքրությունը:
ՎՏԲ-Հայաստան Բանկը մրցույթի գործընկեր է և ժյուրիից անկախ պարգևատրել է ներկայացված պատմվածքներից մեկի հեղինակ Լևոն Շահնուրին «Լուսավոր մի կետ» ստեղծագործության համար: Որպես պարգև հեղինակը ստացել է ՎՏԲ բանկի աջակցությամբ հրատարակված Ա.Ս. Պուշկինի «Եվգենի Օնեգին»-ի հատուկ հրատարակությունը:
Այս տարվա մրցանակաբաշխությունը տարբերվում էր նախորդ տարիներից նրանով, որ չկային առաջին, երկրորդ, երրորդ տեղեր, փոխարենը կային 3 գլխավոր և երկու հատուկ մրցանակային տեղեր: «Հատուկ մրցանակ» անվանակարգում հաղթող են ճանաչվել Մերի Մկրտչյանը «Շպերունգ» պատմվածքով, Անրի Գրիգորյանը «Սիեստա» պատմվածքով: Գլխավոր մրցանակին են արժանացել Նարինե Կռոյանը «Ցեցի դեղը» պատմվածքի համար, Արփի Ոսկանյանը «Ողջերին թող թաղեն ողջերը» պատմվածքի համար և Համբարձում Համբարձումյանը «Համլետի հոր Ուրվականը» պատմվածքի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում