Արցախում կարևորվում է արդյունաբերության տարբեր ճյուղերի և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այցելել է մայրաքաղաքում գործող տեքստիլ, կարի, գորգի և բրդի մշակման արտադրամասեր և ծանոթացել նրանց աշխատանքներին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Երկրի ղեկավարը նաև այցելել է թեթև արդյունաբերության մի շարք նոր բացվելիք արտադրամասեր և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոն: Նախագահը կարևորել է արդյունաբերության տարբեր ճյուղերի և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը՝ նշելով, որ այդ ուղղություններն ունեն լուրջ հեռանկար և հնարավորություն են տալիս դուրս գալ միջազգային շուկա մրցունակ արտադրանքով` միաժամանակ ապահովելով նոր աշխատատեղեր մայրաքաղաքում:
Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` աշխատանքները պատշաճ մակարդակով իրականացնելու ուղղությամբ:
Նախագահին ուղեկցել են ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում