«Նաիրիտում» կրկին բողոքի ալիք է բարձրանում
«Եթե մինչ փետրվարի 10-ը մեզ հստակ պատասխան չներկայացնեն, թե «Նաիրիտ» գործարանին ինչպիսի ճակատագիր է սպասվում, արդյոք կվերագործարկվի, թե ոչ, ապա մենք փետրվարի 11-ին կազմակերպելու ենք միասնական երթ-ցույց»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է «Նաիրիտ» գործարանի աշխատակից Արտակ Կարապետյանը:
Նա տեղեկացրել է, որ իրենք գործարանի ճակատագրի մասին որևէ տեղեկություն չունեն. «Մենք չգիտենք վաղն ինչ կլինի մեր գործարանի հետ, 12 ամսվա աշխատավարձ չենք ստացել, սոված-ծարավ ամեն օր աշխատավարձի ենք սպասում: Մենք պահանջում ենք, որ հստակ մեզ պատասխան տան, թե ինչ է լինելու գործարանի և աշխատակիցների ճակատագիրը»:
Նաև ասել է, որ իրենք փորձելու են համագործակցել քաղաքական կուսակցությունների հետ, որպեսզի հասնեն որևէ արդյունքի: