Գազի գնի ուսումնասիրման հանձնաժողովը չստեղծվեց
Այսօր առավոտյան ԱԺ-ում քվեարկության դրվեց գազի գնի ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հարցը, որը սակայն մերժվեց:
Քվեարկության արդյունքները ցույց տվեցին, որ ԱԺ մեծամասնությունը չլսեց խորհրդարանական ընդդիմության հորդորներին և դեմ քվեարկեց հանձնաժողովի ստեղծմանը` ընդամենը 44 պատգամավոր էր կողմ, 58-ը դեմ:
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընդդիմությունը ստորագրահավաքի միջոցով արտահերթ ռեժիմով քննարկման բերեց հանձնաժողովի ստեղծման հարցը, որը կարևորում էր առաջնահերթ այն պատճառով, որ այդ հանձնաժողովի նպատակը կլինի պարզել, թե ինչպե՞ս է գոյացել 300 մլն դոլարի գազի պարտքը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները