Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջը վերակառուցվում է
«Հայաստան» Համահայկական Հիմնադրամի Բարերար անդամ մոսկվաբնակ հայ գործարար Արմեն Շախազիզյանի հովանավորությամբ և ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ վերակառուցվում է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջը: Այս մասին տեղեկացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժին գործադիր վարչությունը:
1925 քմ. ընդհանուր մակերեսով շենքն ուժեղացվել է և արտաքինից երեսպատվել մարմարե սալիկներով: Շենքը, ներառյալ տանիքը, վերահատակագծվել է, ինչի արդյունքում խորհրդային շրջանում կառուցված այս գեղեցիկ ընդարձակ կառույցն ամիսներ անց կդառնա արդի պահանջներին համապատասխան կրթական հաստատություն` լուսավոր աստիճանավանդակներով, հարմարավետ հանդիսությունների դահլիճով եւ համապատասխան ձայնամեկուսացում ունեցող դասասենյակներով:
Հիշեցնենք, որ Արմեն Շախազիզյանի հովանավորությամբ վերջին երեք տարիների ընթացքում հիմնանորոգվել է Ստեփանակերտի տուն-ինտերնատը: Բարերարը ներդրումներ է կատարել նաեւ Արցախի ջրամատակարարման համակարգում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան