CNN. «ԱՄՆ-ն բացահայտել է Օլիմպիական խաղերում առկա կոնկերտ սպառնալիքները»
ԱՄՆ պաշտոնյաները նշում են, որ նրանք հստակ պատճառներ ունեն անհանգստանալու Սոչիիում կայանալիք օլիմպիական խաղերի անվտանգության հարցում: Գրում է «CNN» լրատվական գործակալությունը:
Պաշտոնապես օլիմպիական խաղերի բացմանը մնացել է երկու օր: ԱՄՆ Հակաահաբեկչական ազգային կենտրոնի տնօրեն Մեթյու Օլսենը, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության գծով հատուկ կոմիտեի լսումների ժամանակ, ընդգծել է խաղերի վերաբերյալ իր մտահոգությունները: Նա նաև ցանկություն է հայտնել, իմանալ, թե արդյո՞ք Ռուսաստանի վիճելի շրջաններում մահմեդական ֆունդամենտալիսստները կամ այլ խմբեր, կարող են մահացու հարձակումներ իրականացնել ընտրված թիրախների վրա, թե` ոչ:
«Կան կոնկրետ մի շարք սպառնալիքներ, որոնք մենք ուսումնասիրում ենք: Եվ մենք սերտորեն աշխատում ենք ռուսների և այլ գործընկերների հետ՝ վերահսկելու ցանկացած սպառնալիք և այն ոչնչացնելու հարցում: Ահաբեկչության տեսանկյունից առաջնային սպառնալիքը գալիս է Ռուսաստանում առավել հայտնի ահաբեկչական խմբից՝ Կովկասի էմիրություններից: Այն մտադիր է հարձակումներ իրականացնել խաղերի նախաշեմին»,-ասել է Օլսենը:
Աղբյուրը նշում է, որ անհանգստությունները սկսվեցին տարածվել այն ժամանակ, երբ երկու ավստրալիացի մարզուհիներ սպառնալից նամակ են ստացել, որում նշված է, թե երկու ավտրալիացի կին մարզուհիներ վտանգի տակ են:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները