ԵԱՀԿ բարձրաձայնում է սիրիահայերի` Արցախում բնակացնելու հարցը, ԼՂՀ-ում խնդիր չեն տեսնում
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիք Բաքվում լրագրողների հետ զրույցում նշել է, որ սիրահայերի` Ղարաբաղում բնակեցման մասին տեղյակ է պահվել ՄԱԿ-ի փախստականների հարցով հանձնակատարին:
Panorama.amը ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք ղարաբաղյան կողմին որևէ բան է փոխանցվել այս մասին:
Դ. Բաբայանը նշեց, որ Սիրիայում տիրող իրավիճակը մտահոգիչ է աշխարհի տարբեր հատվածներում ապրող հայերի համար, քանզի հայտնի է, որ այնտեղ բավականին շատ հայեր են ապրում:
«Իսկապես, սիրիական ճգնաժամի սկսվելուց ի վեր, դեպի Արցախ, Սիրիահայերի ոչ մեծ հոսք կա ու արցախյան կողմը և հումանիստական սկզբունքներից, և նրանց հայ լինելու հանգամանքից ելնելով` ամեն ինչ անում է սիրիահայերին Արցախում տեղավորելու հարցում»,- նշեց նա:
Հարցին, թե այս խնդրի բարձրացումը համանախագահների կողմից ինչ ազդեցություն կարող է ունենալ բանակցային պրոցեսի վրա, Դ. Բաբայանն ասաց. «Ադրբեջանն ամեն ինչ անում է գործընթացի հետ չառնչվող խնդիրների բարձրաձայնման ու աղմուկի համար: Բաքվի միակ նպատակը հնարավորինս խնդիրի էությունից հեռանալն է: Մենք բնակեցման հարցում որևէ խնդիր չենք տեսնում»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում