Թուրքիայի վարչապետը գրաքննում է ընդիմադիր գործչի ելույթը
Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայանական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) խորհրդարանական խմբակցության փոխնախագահ, Թուրքիայի պատմագիտական ընկերության նախկին նախագահ Յուսուֆ Հալաչօղլուն հայտարարել է, թե վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պահանջել է գրաքննել իր կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելիի ելույթը:
Որպես ասվածի հիմնավորում` ընդդիմադիր պատգամավորը Թուրքիայի խորհրդարանում միացրել է Էրդողանի այն հեռախոսազրույցի ձայնագրությունը, որի ժամանակ նա «Հաբեր թուրք» լրատվականի ղեկավարին կարգադրել է հեռացնել Բահչելիի՝ Թունիսի նախագահի հետ հանդիպման մասին պատմող լուրերը (վազող տողերը):
Ըստ թուրքական «Հաբերա» լրատվական կայքի` Հալաչօղլուն նշել է, որ Թուրքիայի Հանրապետության ղեկավարները ցույց են տալիս, թե ինչ բռնատիրական ռեժիմ են հաստատել երկրում և ինչպես են վերահսկում լրատվական ամբողջ դաշտը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում