Խախտումներ` ալկոհոլային խմիչքներ արտադրող ընկերություններում. ՍԱՊԾ
2013-ին ԳՆ սննդամթերքի անվտագության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) ստուգում է իրականացրել ալկոհոլային խմիչքներ արտադրող 11 և այդ խմիչքները իրացնող 15 ընկերություններում: Ընդհանուր առմամբ` այդ շուկայում տարվա ընթացքում դիտարկում է կատարվել 85 տնտեսվարողների մոտ:
Ստուգումների արդյունքում, ինչպես Panorama.am-ին հայտնեց ՍԱՊԾ մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանը, հայտնաբերվել են մի շարք խախտումներ, որոնք կապված են մակնշման անհամապատասխանությունների հետ: Որոշ դեպքերում էլ խմիչքներն առհասարակ չեն ունեցել հայերեն մակնշում:
Ա.Սուքիասյանի խոսքերով` Ծառայության կողմից համապատասխան ընկերություններին տրվել է դրանք շտկելու հանձնարարական: Կրկնակի ստուգումները ցույց են տվել, որ խախտումները շտկված են և որևէ ապրանքանիշի ալկոհոլային խմիչքի վաճառք չի կասեցվել:
Նշենք, որ հանձնարարականները չիրականացնելու դեպքում տվյալ ապրանքանիշի վաճառքն արգելվում է:
Տեղեկացնենք նաև, որ ստուգումների ընթացքում հաշվի է առնվում տնտեսվարողի մասին պարունակող տեղեկատվությունը:
Այսինքն` եթե ընկերությունը նախկինում արդեն թույլ է տվել խախտում, ապա տվյալ ընկերությունում ստուգումների հավանակությունը մեծանում է:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում