Բորիս Նավասարդյան. ԵՄ-ն համբերատար սպասում է
Հայաստան-Եվրամիություն հարաբերություններն այս պահին շատ անորոշ են: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանը:
«Ասոցացման համաձայնագիրն օրակարգից դուրս է: Հայաստանում խոսվում է այլ ձևաչափով հարաբերությունների մասին, բայց չկա հստակություն, թե ինչպիսին պետք է լինեն այդ հարաբերությունները, չկա պայմանագրային իրավական բազա: Այն ձևավորելու համար պետք է կատարվի ծանր աշխատանք: Նախաձեռնողը պետք է լինի Հայաստանը, քանի որ Եվրամիությունն այսօր կենտրոնացած է Ուկրաինայի խնդիրների վրա, ինչպես նաև Եվրամիության, Եվրահանձնաժողովի առաջիկա ընտրությունների վրա»,- ասաց նա:
Ըստ Բ. Նավասարդյանի, ԵՄ-ն Հայաստանին ուշադրություն չի դարձնի նաև այն պատճառով, քանի որ չգիտի` ինչի վրա պետք է աշխատեն. «Նույնիսկ մեզ մոտ չեն գիտակցում, որովհետև չգիտեն, թե ազատության ինչ շրջանակներ ունեն, ինչ անեն, որ չզայրացնեն Ռուսաստանին»:
Նրա դիտարկմամբ, այսօր Եվրամիությունը համբերատար սպասում է Հայաստանի քայլերին:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը