ԱԺ նախագահը հայտարարեց գազին վերաբերող հարցերի ուսումնասիրության հանձնաժողովի ստեղծման մասին
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը քիչ առաջ ԱԺ նիստում համաձայնեց ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանի այն դիտարկման հետ, որ գազի գնի ու առհասարակ` այդ ոլորտին վերաբերող հարցերի ուսումնասիրությունն անհրաժեշտություն է:
Համաձայն եմ, որ պիտի քննարկենք բոլոր հարցերը: Առաջիկայում ստեղծելու ենք հանձնաժողով և բոլոր հարցերը քննարկելու ենք, անպայման,- ընդգծեց Հ.Աբրահամյանն ու հավելեց.-Ես պետք է խնդրեմ, որ բոլոր քաղաքական ուժերը ակտիվ մասնակցություն ունենան այդ քննարկումներին:
Հիշեցնենք, հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները հանդես եկան երկուշաբթի օրը` ԱԺ գարնանային նստաշրջանի մեկնարկին, սակայն քվեարկության արդյունքում ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի «դեմ» ձայները մերժեցին դրա ստեղծումը:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան