HRW. Իրաքում կին բանտարկյալներին ծեծում են, գլխիվայր կախում, էլեկտրաշոկեր կիրառում, բռնաբարում
Իրաքի անվտանգության ուժերը ապօրինի կալանավորել են հազարավոր կանանց և նրանց բռնությունների ու խոշտանգումների ենթարկել: Նրանցից ոմանք նույնիսկ առանց մեղադրանքի բանտերում են պահվել ամիսներ կամ տարիներ: Այս մասին է վկայում Human Rights Watch-ի նոր զեկույցը:
105 էջանոց զեկույցում նշվում է, որ քննիչները կանանց հարցաքննում էին իրենց տղամարդ բարեկամների գործունեության մասին, այլ ոչ թե հանցանքների, որոնց մեջ մեղադրվում էին:
«Մենք ունենք մի քանի սահմանափակ վարքագծեր, որոնք կին բանտարկյալների նկատմամբ կիրառվել են անվտանգության ուժերի կողմից: Իրաքը դեռ աշխատում է բանտերում խոշտանգումները վերջ դնելու ուղղությամբ»,-ասել է HRW-ի մամուլի խոսնակը:
Զեկույցում նշվում է, որ «ավելի քան 4500 կին է այս պահին գտնվում Իրաքի բանտերում, և նրանցից ոչ մեկն ապահով չէ: Կանանց մեծամասնությունը սուննի մուսուլմաններ են: Նրանց ծեծում են, գլխիվայր կախում, էլեկտրաշոկեր կիրառում, բռնաբարում»:
«Իրաքի անվտագնության ուժերը այնպես են գործում, կարծես թե կանանց խոշտանգելով երկիրն ավելի անվտանգ են դարձնելու: Եվ տղամարդիկ, և կանայք տառապում են արդարադատության քրեական համակարգի դաժան թերությունների պատճառով: Սակայն կանայք կրկնակի են տառապում, քանի որ Իրաքի հասարակությունում նրանք երկրորդ դասի կարգավիճակ ունեն»,-ասել է կազմակերպության Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի վարչության պետի տեղակալ Ջո Սթորքը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում