Շերիֆը, հնարավոր է, առողջական խնդիրների պատճառով հրաժարվի մանդատից
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆ), ով այժմ ԲՀԿ խմբակցության պատգամավոր է, հնարավոր է առաջիկայում հրաժարվի մանդատից: Գրիգորյանը առողջական լուրջ խնդիրներ ունի: Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:
Երեկ ԱԺ նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից: Եթե 3 օրվա ընթացքում նա հետ չվերցնի իր դիմումը, ապա այն կհամարվի ընդունված: Գրիգորյանին սույն հանձնաժողովում փոխարինելու է ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանը: