«Ժողովուրդ». «Արմենիա վայն» ՍՊԸ-ն ոչ միայն պարտադիր աուդիտ չի անցել, այլև մաքսային օրենսգրքի խախտում է թույլ տվել
«Անցած տարվա օգոստոսի 23-ին ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել էր տվյալներ, թե ինչպես էին մի շարք կազմակերպություններ համառորեն խոսափել պարտադիր աուդիտ անցնելուց: 941 խոշոր ընկերություններից միայն 642-ն էին աուդիտ անցել աուդիտից հրաժարվողների ցանկում էր նաև «Արմենիա վայն» ՍՊԸ-ն: Զարմանալին այն է, որ այս ընկերությունը ոչ միայն պարտադիր աուդիտ չի անցել, այլ ՀՀ մաքսային օրենսգրքի խախտում է թույլ տվել»:
«Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ «Արմենիա վայն» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Հարությունյանը դեկտեմբերի 25-ին Այրումի մաքսային կետով ՌԴ-ից Հայաստան է ներմուծել մեծ քանակությամբ էթիլ սպիրտ և հայտարարագիր չի ներկայացրել, ինչի համար էլ տուգանվել է 50.000 դրամով: