«Women and Art Biennial 2014»-ի միակ մրցանակը Նունե Թումանյանը բերել է Հայաստան
«Women and Art Biennial 2014»-ում Հայաստանը ներկայացնող քանդակագործ Նունե Թումանյանն արժանացել է բիենալեի միակ մրցանակին՝ «Խաղաղության թեմայով արվեստի լավագույն գործ»:
Հիշեցնենք, որ Միացյալ Արաբական Էմիրությունների Շարժա քաղաքի Արվեստների թանգարանում հունվարի 27-ին բացվել էր կին ստեղծագործողների աշխատանքների բիենալե՝ «Women and Art Biennial 2014»: Բիենալեն, որի խորագիրն է «Interpreting Peace» («Մեկնաբանելով խաղաղությունը»), կազմակերպել էր Շարժայի կանանց ակումբը:
Panorama.am-ի հետ զրույցում Նունե Թումանյանն ասաց, որ բիենալեին մասնակցել են 28 երկրից կին արվեստագետներ: Նա եղել է միակ քանդակագործը:
«Իմ ներկայացրած «Խաղաղություն» քանդակն արժանացավ բիենալեի միակ մրցանակին՝ որպես թեման արտահայտող ամենահամապատասխան աշխատանք,- ասաց արվեստագետը:
Ն. Թումանյանը նաև նշեց, որ բիենալեն կազմակերպվել էր շատ բարձր մակարդակով՝ արժանի հիացմունքի, ներկայացված են եղել արվեստի հիանալի գործեր:
Նախորդող հրապարակում՝
Քանդակագործ Նունե Թումանյանի աշխատանքները ներկայացվելու են «Women and Art Biennial 2014»-ում
Նունե Թումանյան. Երևանը զարդարվում է, բայց չի գեղեցկանում…(ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան