ԱՄՆ պետքարտուղարը չի կասկածում, որ Սոչիի օլիմպիական խաղերն անվտանգ են լինելու
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին վստահ է, որ Սոչիում ամեն ինչ է արվել` ձմեռային օլիմպիական խաղերի մասնակիցների ու հյուրերի անվտանգությունն ապահովելու համար: Այդ մասին նա հայտարարել է ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ես վստահ եմ, որ բոլորը, ովքեր ուզում են ներկա լինել օլիմպիական խաղերին, անպայման պետք է ժամանեն Սոչի: Ես կարծում եմ, որ այնտեղ անվտանգ է»,- ասել է պետքարտուղարը:
Քերրին ավելացրել է, որ «Սոչի-2014»-ի անվտանգության հարցերով Միացյալ Նահանգներն ակտիվորեն համագործակցում են ռուսական կողմի հետ: Նրա խոսքերով` խաղերի ընթացքում Սոչիում կլինեն ամերիկյան 140 մասնագետներ` դիվանագիտական ու ուժային տարբեր գերատեսչություններից:
«Մենք զգում ենք, որ հնարավոր ամեն ինչ արվել է` Սոչիում անվտանգությունն ապահովելու համար»,- շեշտել է Ջոն Քերրին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում