Նախարարը «Նաիրիտի» գլխավոր տնօրենից պահանջել է` այլևս աշխատավարձ չուզեք, փոխանցում չի լինելու
«168 ժամ»-ի տեղեկություններով, «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների շրջանում լարվածությունը հետզհետե մեծանում է և կրքերը որոշ չափով հանդարտեցնելու համար էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը խոստացել է, որ մինչև փետրվարի 15-ը 1 ամսվա աշխատավարձը կվճարվի:
Սակայն, թերթի աղբյուրների փոխանցմամբ, նաիրիտցիներն արդեն չեն հավատում նախարարին` հաշվի առնելով անցյալի դառը փորձը: Ա. Մովսիսյանն արդեն ոչ մեկ անգամ է խոստումներ շռայլել նաիրիտցիներին, որոնք իրականություն չեն դարձել: Գործարանի աշխատակիցների թերահավատությունն ավելի է բորբոքվել այն լուրից, որ շուտով Մովսիսյանն այլևս չի զբաղեցնելու նախարարի աթոռը, և որպես դեսպան գործուղվել է Իրան:
«168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով իր մոտալուտ պաշտոնանկության մասին լուրը` Ա. Մովսիսյանը հայտարարել է, թե ինքը էլ մամուլից է իմացել, որ «նման լուրեր են պտտվում»:
Թերթի աղբյուրների համաձայն` բոլորովին վերջերս Ա. Մովսիսյանը «Նաիրիտի» գլխավոր տնօրեն Հովիկ Հախինյանից պահանջել է` այլևս աշխատավարձ չուզեք, փոխանցում չի լինելու: