Բան Կի Մունը կոչ է արել դադարեցնել հակամարտությունները Օլիմպիադայի ժամանակ
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կոչ է արել Սոչիի օլիմպիական խաղերի ժամանակ ամբողջ աշխարհում դադարեցնել ռազմական հակամարտությունները: Այս մասին տեղեկացնում է «Իտառ տասս» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՄՕԿ-ի 126-րդ գլխավոր ասամբլեայում Բան Կի Մունի հայտարարությանը:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը ողբերգություն է անվանել այն, որ աշխարհում ոչ բոլոր ռազմական հակամարտություններն են դադարեցված. «Այս հանգամանքը իմ մոտ լուրջ անհանգստություն է առաջացնում: Կոչ եմ անում բոլորին զենքերը վայր դնել՝ թեկուզև 2014 թվականի Սոչիի օլիմպիական խաղերի ժամանակ»:
Բան Կի Մունը ի պաշտոնե առաջին անգամ է մասնակցել Միջազգային օլիմպիական կոմիտեի ասամբլեային, նրան հրավիրել է կոմիտեի ղեկավար Թոմաս Բախը:
«Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել ՄՕԿ-ի ասամբլեային, ինչպես նաև ներկա գտնվել Օլիմպիական խաղերի բացման արարողությանը: Ուրախ եմ Սոչիում գտնվելու առթիվ: Շնորհակալ եմ Ռուսաստանին հյուրասիրության, իսկ Սոչիի բնակիչներին՝ ջերմ ընդունելության համար»,- ավելացրել է Բան Կի Մունը:
Նախորդիվ՝
Պուտինը շնորհակալություն է հայտնել արտասահմանյան գործընկերներին
CNN. «ԱՄՆ-ն բացահայտել է Օլիմպիական խաղերում առկա կոնկերտ սպառնալիքները
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները