Սպանված ադրբեջանցի զինծառայողի մասին լուրերը ՀՀ ՊՆ-ն համարում է ապատեղեկատվություն
Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությանը, գրում են, որ սահմանագծին հրադադարի ռեժիմի կանոնների խախտման արդյունքում ադրբեջանցի զինծառայող է (Էշղին Գուլիև) սպանվել:
Որպես կանոն, նման դեպքերում, ադրբեջանական կողմը հայտնում էր սահմանագծի այն հատվածը (կոնկրետ բնակավայրի ուղղությամբ), որտեղ խախտվել էր հրադադարի ռեժիմի կանոնները, սակայն այս անգամ, ադրբեջանական լրատվամիջոցները սահմանագծի կոնկրետ հատված չեն նշում:
Panorama.am-ի հետ զրույցում, ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ «ադրբեջանական կողմից տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը»:
Հարցին, թե ինչպիսի իրավիճակ է սահմանագծին, վերջինս նշեց, որ հրադադարի ռեժիմի կանոնների խախտման առումով, աճ չի գրանցվել, իսկ Ադրբեջանի կողմից խախտումները սովորական բնույթ են կրում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում