Էրիքսոն. Լինում են օրեր, երբ արթնանում եմ ու մտածում` հավանաբար, դա ցեղասպանություն էր
Թուրքական հետազոտությունների ինստիտուտի ներկայացուցիչ Էդվարդ Էրիքսոնը Ջորջթաունի համալսարանում դասախոսության ժամանակ կոպիտ է արձագանքել Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր դիրքորոշման, ինչպես նաև թուրքական կառավարության ու կազմակերպության միջև կապերի վերաբերյալ Ամերիկայի հայ դատի գրասենյակի ներկայացուցչի հարցերին: Այս մասին տեղեկացնում «Ասբարեզ» պարբերականը:
«Կարո՞ղ ենք նրանց դուրս հրավիրել»,- հայտարարել է Էրիքսոնը` ի պատասխան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի կառավարության հետ կապերի հարցերով տնօրեն Քեյթ Նահապետյանի այն հարցին, թե արդյո՞ք հավատում է նա, որ 1,5 մլն հայերի սպանությունը ցեղասպանություն էր:
«Սա Թուրքիան չէ»,- հակադարձել է Նահապետյանը՝ նշելով, որ նրանք, ում դիրքորոշումը դասախոսը չի կիսում, ԱՄՆ-ում չեն կարող պարզապես լռեցնել:
Դասախոսությանը մասնակցող Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը խնդրել է պարզաբանել, թե ինչ կապ կա Թուրքագիտության ինստիտուտի և Թուրքիայի կառավարության, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականության միջև:
Էրիքսոնը պատասխանել է, որ ինստիտուտը հիմնվել է Թուրքիայի կառավարության օժանդակությամբ, սակայն պնդել է, որ ոչ մի պարտավորություն չունի այդ երկրի նկատմամբ:
«Այն որպես առանձին մարմին է գործում, իր անձնական որոշումներն է կայացնում և գործ չունի հայկականության կամ Հայոց ցեղասպանությունը ժխտելու հետ»:
Նահապետյանը հերքել է այդ պնդումը՝ հիշեցնելով, որ ինստիտուտի նախկին տնօրեն Դոնալդ Քուաթաերթը ստիպված եղավ հետ կանգնել Հայոց ցեղասպանությունն ընդունելու իր դիրքորոշումից, այն ժամանակ երբ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նաբի Շենսոյը հասկացրեց, որ Թուրքիայի կառավարությունը կդադարի ֆինանսական աջակցություն ցուցաբերել ինստիտուտին:
Էրիքսոնը խոստովանել է, որ ոչ կարողանում է հերքել, ոչ էլ ճանաչել Հայոց ցեղասպանության իրողությունը. «Օրեր կան, որ արթնանում ու մտածում եմ՝ հավանաբար դա ցեղասպանություն է: Օրեր էլ կան արթնանում, մտածում եմ՝ հավանաբար ցեղասպանություն չէ»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում