Ադրբեջանը հետաքրքրված է նոր զրահամեքենաներով
Թուրքական ռազմաարդյունաբերության «FNSS» ընկերությունը Բաքվում, իր կողմից արտադրվող զինտեխնիկայի ներկայացում է կազմակերպել, որին մասնակցել են Ադրբեջանի ԶՈՒ անդամներ: Այս մասին հաղորդում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
Ըստ աղբյուրի, Ադրբեջանին է ներկայացվել «Pars» տիպի զրահամեքենաներ, որոնց մեջ ներառված են եղել հետևակի մարտական մեքենաներ, տեխնիկական ապահովման և էվակուացման, ինժեներական ու տրասնպորտային միջոցներ:
Ընկերությունը նաև իր ծառայություններն է առաջարկել զինտեխնիկայի մոդեռնիզացիայի հարցում:
Նշենք, որ «Pars» զրահամեքենաները սկսել են մշակվել «FNSS» ընկերության կողմից և առաջին անգամ ներկայացվել են 2005 թվականին: Նույն թվականին, ընկերության ակցիաների 49%ը վաճառվել է բրիտանական «BAE Systems» ընկերությանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում