Բակո Սահակյան. Ստեփանակերտի զարգացումը հատուկ կարևոր է մեր երկրի համար
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 7-ին մասնակցել է Ստեփանակերտի քաղաքապետարանի 2013թ. աշխատանքների ամփոփմանը նվիրված նիստին:
Կատարված աշխատանքների մասին զեկույցով հանդես են եկել քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, քաղաքապետարանի ստորաբաժանումների ղեկավարները: Հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը:
Իր խոսքում Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ մայրաքաղաք Ստեփանակերտի զարգացումը, դրա հետ կապված խնդիրների լուծումը հատուկ կարևորություն են ներկայացնում մեր երկրի համար, քանի որ այստեղ առկա խնդիրներն ազդում են ոչ միայն բուն քաղաքի, այլև ողջ հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման վրա:
Ձեռքբերումների հետ մեկտեղ Նախագահը մատնանշել է անելիքները՝ կոնկերտ հանձարարականներ տալով խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ:
Միջոցառմանը ներկա էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում