ԵԽ-ում ՀՀ նախագահությունը գնահատվել է արդյունավետ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Եվրոպայի Խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկին: Ողջունելով հյուրին` նախարարը կարևորել է Եվրոպայի Խորհրդի հետ համագործակցությունը` նշելով, որ վերջինս հանդիսանում է նախարարության հիմնական գործընկերներից մեկը, մասնավորապես, բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների և որակավորումների ազգային շրջանակի ներդրման գործընթացներում: Հաղորդում է ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունը:
ԵԽ հայաստանյան գրասենյակի ղեկավարն ընդգծել է, որ Եվրոպայի Խորհրդում ՀՀ նախագահությունն անցել է շատ արդյունավետ և հաջող, այդ թվում նաև կրթության ոլորտում: Օլեքսանդր Պավլյուկը վստահեցրել է, որ առավելագույն ջանքերը կգործադրի՝ աջակցելու 2012-2014թթ. Հայաստան-Եվրախորհուրդ գործողությունների պլանում կրթական ծրագրերի արդյունավետ իրականացմանը:
Անդրադառնալով հակակոռուպցիոն ծրագրին` Արմեն Աշոտյանը նշել է, որ ոչ մի երկրի, այդ թվում նաև ԵՄ անդամ, ամբողջությամբ չի հաջողվել արմատախիլ անել կոռուպցիան, որը, ըստ նախարարի, պահանջում է երկար և հետևողական պայքար, ինչպես նաև, առաջին հերթին, մտածողության փոփոխություն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում