Քաղաքագետը` Թուրքիայի տապալված քաղաքական կուրսի մասին
Պաշտոնական Անկարայի` զրո խնդիր հարևանների հետ քաղաքական կուրսը տապալվել է: Անդրառանալով Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությանը, լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Կովկաս» իստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Դա ընդամենը կարգախոս է և այն պետք չէ հասկանալ ուղիղ կերպով, սակայն այն ենթադրում էր, որ Անկարան պատրաստվում էր նշանակալի դեր խաղալ իր շրջակա տարածքում` արաբական երկրներում, բալկաններում, Մերձավոր արևելքում, Կովկասում»,-ասաց Ա. Իսկանդարյանը:
«Փաստ է, որ զրո խնդիր հարևանների հետ կուրսը վերածվել է, զրո հարևան առանց խնդրի»,- հավելեց բանախոսը: