ՌԴ պատրաստ է արտահանել «Իսկանդեր» հրթիռային համակարգերը, ՀՀն հետաքրքրված է այդ համակարգերի ձեռք բերմամբ
Կոլոմնայի մեքենաշինության բյուրոն պատրաստ է արտահանման հանձնել «Իսկանդեր» օպերատիվա-մարտավարական հրթիռային համակարգերը: Այս մասին տեղեկացնում է «Իտար-տասս» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ընկերության գլխավոր տնօրեն Վալերի Կաշինի հայտարարությանը:
Վալերի Կաշինի խոսքով, սկզբնական շրջանում որոշ գործոններով պայմանավորված ընկերությունը դադարեցրել էր հրթիռային համակարգերի արտասահմանյան վաճառքը և հիմնական մատակարարումները իրականացնում էր ՌԴ Պաշտպանության նախարարությանը: Զինատեսակով հետաքրքրված արտասահմանյան գնորդներին տեղեկացվել էր, որ վաճառքը կվերսկսվի 2015 թվականից:
«Այժմ, երբ մենք հասել ենք «Գոսոբոռոնզակազ»-ի սահմանած պահանջները բավարարող արտադրական չափանիշների, «Ռոսոբոռոնէկսպորտի»-ի հետ մեկտեղ ձեռնամուխ ենք եղել արտահանումը առաջ տանելուն: Զենքի ձեռք բերման համար էլ հայտերն արդեն ներկայացված են»:
Նկատենք, որ նախորդ տարվանից, ինտենսիվորեն տեղեկություններ են շրջանառվում Հայաստանի կողմից, «Իսկանդեր» հրթիռային համակարգեր ձեռք բերելու մտադրության մասին:
Այդ հարցի առնչությամբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հավելել է, որ ՀՀ-ն մեծ ուշադրություն է դարձնում հատկապես հեռահար և գերճշգրիտ հրթիռային համակարգերի ձեռքբերմանը.
«Ասեմ, որ մեր պայմանավորվածություններն ուժի մեջ են և արդեն այս տարի վերջնականապես ավարտին կհասցվի հեռահար և գերճշգրիտ միջոցների ձեռքբերումը»,- ասել էր նախարարը:
Նախորդիվ`
ՊՆ. Այսօր մեծ ուշադրություն ենք դարձնում հեռահար և գերճշգրիտ հրթիռային համակարգերի ձեռքբերմանը
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում