Դիլիջանի քաղաքապետարանը հրաժարվում է սպասարկել սեփական տների բնակիչներին
«Ժամանակ-ի խմբագրություն երեկ դիմել են Դիլիջան քաղաքի բնակիչները՝ ահազանգելով, որ 4 օր է՝ նորմալ ջուր չունեն:
Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը բնակիչների բողոքի վերաբերյալ «Ժամանակ»-ի թղթակցի հարցին ի պատասխան հայտարարել է. «Նախ 4 օր չի, ընդամենը ամսի 4-5-ին է կտրվել ջրերը ցրտի պատճառով»:
Նրա հավաստմամբ՝ քաղաքապետարանում ստեղծված են խմբեր, որոնք եթե ստանում են ահազանգեր, անմիջապես արձագանքում են, օգնում են ժողովրդին, որ խողովակները բացեն և ջուրը մատակարարեն քաղաքում: Ինչ վերաբերվում է սեփական տներին, պարզվում է՝ քաղաքապետարանը չի կարող միանգամից մի քանի հազար բնակարան սպասարկել:
«Դա իրանք պիտի իրանց ուժերով բացեն, քանի որ իրանց սեփական այգում կամ իրանց տանն ա սառած»:
Թերթի թղթակցի տարակուսանքին, թե բնակիչը սեփական ուժերով ինչպե՞ս բացի սառած խողովակները, Սանթրոսյանը հակադարձել է. «Քաղաքապետարանը ոնց ա բացում, նույն ձևով»: