Լյուբով Ուսպենսկայան Հայաստանում է
Այս օրերին Հայաստանում է գտնվում ռուսական էստրադայի ամենասիրված երգչուհիներից մեկը` Լյուբով Ուսպենսկայան:
«Շանսոն.ռու»-ի հաղորդմամբ, Ուսպենսկայան նոր է վերադարձել Մալդիվյան կղզիներում հանգստից ու անմիջապես շտապել Հայաստան, որտեղ նկարահանվում է իր կյանքի և ստեղծագործական ուղու մասին վավերագրական ֆիլմ: Ֆիլմի պրեմիերային ցուցադրությունը նախատեսված է փետրվարի 24-ին` այդ օրը Ուսպենսկայան կտոնի իր 60-ամյակը:
«Նկարելու ենք ֆիլմ այն մասին, որքան երջանիկ էի ես Հայաստանում: Երևանում եմ արել առաջին քայլերս բեմում, աշխատել անհավանական երաժիշտների հետ և ուղղակի վայելել այն ազատությունը, որ ճախրում էր օդում»,- գրել է Instagram-ի իր էջում երգչուհին:
Նկարահանող խումբն արդեն եղել է Սևանում:
«Երջանկություն է շնչել այս օդը. մենք սարի գլխին ենք, ХII-րդ դարի փոքրիկ եկեղեցու կողքին, ես լիցքավորվել են խենթ էներգետիկայով և շտապում կիսել այդ բոլորի հետ: Նկարահանումները շարունակվում են»,- հավելել է Լ.Ուսպենսկայան:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում