Որքա՞ն հայկական «արյուն է հոսում» ԱրմԹաբում
Հայկական առաջին` ԱրմԹաբ պլանշետի թողարկումից հետո ամենաքննարկվող թեման այն է, թե որքանով են դրանք հայկական: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ ինքը հեռվից է ծանոթ դրանց:
«Օպերացիոն համակարգը` Արաքսը, իսկապես այստեղ է տեղայնացվել: Բաց կոդերով ծրագրային ապահովում է, որը հայաֆիկացվել է և վրան լրացուցիչ բաներ են ավելացվել: Հայկական, միջազգգային հիմքեր ունեցող, օպերացիոն համակարգ է»,- ասաց փորձագետը:
Ինչ վերաբերում է սարքին, ապա Սամվել Մարտիրոսյանը դժվարանում է ասել. «Ես մտա արտադրողի կայքը, երբ խոսակցություն գնաց, որ հայակական պլանշետ է լինելու: Այնտեղ հայկական հետքեր չգտա: Ես դժվարանում եմ ասել, թե դրա մեջ ինչն է հայկական, որքանով է մեջը հայկական արյուն պտտվում»:
Նա կարևորեց, որ արտադրողն ավելի հստակ պետք է տա այդ պատասխանը:
Սամվել Մարտիրոսյանն ավելացրեց, որ պլանշետները ենթադրվում է առաջին դասարանից երեխաներին բաժանել, այդպիսով դրանք տարածում կստանան: «Բայց ինձ թվում է ճիշտ չէ առաջին դասարանում երեխաներին պլանշետ բաժանել, իրենք ուղղակի կխաղան դրանով: Սա արդեն ուրիշ պատմություն է»:
Նախորդիվ`
«Շնորհավորում եմ բոլորիս, որ հայկական պլանշետը դարձել է իրականություն». Տիգրան Սարգսյան
Armtab և Armphone. Հայկական պլանշետներն ու հեռախոսները համեմատաբար էժան կլինեն
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան