Սոչիի «Ֆիշտ» մարզադաշտում այսօր կբոցավառվի օլիմպիական ջահը
Այսօր` փետրվարի 7-ին, տեղական ժամանակով 20:14-ին Սոչիի «Ֆիշտ» մարզադաշտում կսկսվի ձմեռային 22-րդ օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Մասնակիցների թվում կլինի նաև Հայաստանի պատվիրակությունը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Հաջողություն ենք մաղթում մեր մարզիկներին: Հիշեցնենք, որ նրանցից առաջինը մրցասապարեզ կելնի աշոցքցի դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը: Նրա պայքարի մեկնարկը կտրվի փետրվարի 9-ին, ժամը 14:00-ին` 15 կմ+15 կմ երկու մրցաձև ներկայացնող «սկիաթլոն» մրցավազքում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում