Թուրքիայի խորհրդարանն օրինականացրել է համացանցի գրաքննությունը
Թուրքիայի ազգային մեծ ժողովը (ԹԱՄԺ-TBMM) ընդունել է համացանցի գրաքննությունն օրինականացնող դրույթ: Օրենսդրական այդ կարգավորումը կարծիքների բախում է առաջացրել ինչպես Թուրքիայում, այնպես էլ Թուրքիայից դուրս:
Թուրքական «Ռադիքալ» թերթը ներկայացրել է թե՛ կողմ, թե՛ դեմ կարծիքները: Թուրքիայի տրանսպորտի, ծովագնացության և կապի նախարար Լյութֆի Էլվանը նշել է, որ ըստ ընդունված օրենքի կառավարությունը չի արգելում համացանցը, այլ ուղղակի վերացնում է համացանցի արգելակմանը նպաստող մեխանիզմները:
Իսկ ահա «Ինտերտնետ-մատակարարների միության» գլխավոր տնօրեն Թայֆուն Սըրմանը նշյալ օրենքն ամոթալի է անվանել: Բացասական գնահատականներ են հնչել նաև Եվրոպայից: Եվրախորհրդարանի նախագահ Մարթին Շուլցը, արձագանքելով օրենսդրական փոփոխության ընդունմանը, նշել է, որ այն մամուլի ազատության տեսանկյունից հետընթաց է: Իսկ Եվրամիության հանձնաժողովն ընդգծել է, որ օրենսդրական փոփոխությունը եվրոպական չափանիշների տեսանկյունից վերանայման կարիք ունի:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում