«Նաիրիտից» կրճատվողներին ծանուցագրեր են ուղարկել
«168 ժամ»-ը հիշեցնում է, որ մոտ մեկ ամիս առաջ տեղեկացրել էին, որ «Նաիրիտ» գործարանում կազմվում են աշխատակիցների կրճատման ցուցակներ և խոսքը ոչ թե հարկադիր պարապուրդի մասին է, այլ աշխատակիցների կրճատման: Սակայն «Նաիրիտ»-ի լրատվության բաժնի ղեկավար Անուշ Հարությունյանը հերքել էր, որ գործարանում պատրաստվում են կրճատել աշխատակիցներին:
Ցավոք «168 ժամ»-ի տեղեկությունները հաստատվում են, գործարանի աշխատակիցները թերթի թղթակցին հայտնել են, որ «Նաիրիտում» կրճատվողներին ծանուցագրեր են ուղարկվել և որ նրանք այլևս ապրիլ ամսից չեն աշխատելու: Նաև նշել են, որ գործարանում կրճատման նոր ցուցակներ են կազմում: