Ադրբեջանը հետաքրքրված է թուրքական անօդաչու սարքերով
Ադրբեջանի զինված ուժերը ուսումնասիրում են թուրքական «TAI» ընկերության կողմից արտադրվող «Anka» անօդաչու թռչող սարքի տեխնիկական հնարավորությունները: Այս մասին հաղորդում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
Ըստ աղբյուրի, Ադրբեջանը ցանկանում է ուսումնասիրել անօդաչու սարքի հնարավորությունները` հաշվի առնելով ադրբեջանական տեղանքը, որից հետո, կողմերը քննարկումներ են անցկացնելու գնման գործարքի շուրջ:
Նշենք, որ թուրքական ընկերությունը Բաքվում արդեն կազմակերպել է իր արտադրանքի ցուցադրումը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում