ՁԻԱՀ-ը հանրապետությունում աճ է արձանագրել
Ըստ Ազգային վիճակագրության ծառայության ներկայացրած ամփոփագրի, 2013թ-ին հանրապետությունում արձանագրվել է գրիպի ընդամենը 64 դեպք, որից 33 դեպքը 0-14 տարեկանների մոտ: Թիվը փոքր ինչ զարմանք է առաջացնում, բայց փաստը մնում է փաստ` այն ներկայացված է ԱՎԾ-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2013 թվականի հունվար-դեկտեմբերին» ամփոփագրում:
Ըստ աղբյուրի, նույն ժամանակահատվածում արձանագրվել է վերին շնչուղիների սուր վարակների 157.999 դեպք, որից 105.970-ը 0-14 տարեկանների շրջանում:
Երեխաների շրջանում շատ են արձանագրվել նաև սուր աղիքային հիվանդությունների դեպքերը` ընդհանուր 6.137, որից 307-ը բաժին է հասել բակտերիալ դիզենտերիային:
Անցած տարվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ՁԻԱՀ-ի 142 դեպք, որից 4-ը 0-14 տարեկանների խմբում: Եթե համեմատենք 2012թ-ի ցուցանիշների հետ, ապա ՁԻԱՀ դեպքերն ավելացել են` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 133 դեպք, իսկ երեխաների շրջանում`0 դեպք: Մեկ տարվա կտրվածքով աճ են արձանագրել նաև ՄԻԱՎ դեպքերը. եթե 2012թ-ին հանրապետությունում արձանագրվել է 228 նոր դեպք, ապա 2013թ-ին`236: Երեխաների խմբում` 2012թ-ին եղել է 4 դեպք, 2013թ-ին արդեն 5 :
Նախորդ տարվա համեմատ նվազում է արձանագրվել Հեպատիտ Բ հիվանդացությունների առումով` 2012թ-ին արձանագրված 63 դեպքի համեմատ անցած տարի արձանագրվել է ընդամենը 58 դեպք և մեկական դեպք երեխաների շրջանում: Նույնը նաև Հեպատիտ Ա-ի դեպքում` 71 դեպք 2013թ-ին, մինչդեռ 2012թ-ին արձանագրվել է 98 նոր դեպք:
Բավականին զգայուն պակասել են ոջլոտության դեպքերը` 2012թ-ին արձանագրվել էր 272 դեպք, որից 252-ը երեխաների շրջանում, իսկ 2013թ-ին արդեն ընդամենը 184 դեպք, որից 4-ը 14 տարեկանից բարձր տարիքային խմբում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա